Samsung Galaxy A5 (2016 edition). առաջին հայացք (տեսանյութ)

Galaxy A5-ն (2016) ունի 5.2 դյույմ անկյունագծով էկրան, սարքը թե´ դիմային հատվածում, և´ թե հետնայինում պատված է Gorilla Glass 4 ապակով, բացի այդ՝ այն ունի կոմպակտ չափսեր:

Sumsung-ն այս մոդելի նոր տարբերակում ավելացրել է մատնահետքի սկաներ` անվտանգության մի համակարգ, որն այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել սմարթֆոններում:

Սարքը համալրված է նաև Super AMOLED էկրանով, 13 ՄՊ թույլատրելիությամբ հիմնական տեսախցիկով և 5 ՄՊ դիմային տեսախցիկով, օպտիկական կայունացուցիչով, 16 ԳԲ ներքին հիշողության ծավալով, որը հնարավոր է մեծացնել microSD քարտի օգնությամբ: Սարքն աշխատում է 2900 ՄԱ տարողունակությամբ մարտկոցով, որն իր հերթին ունի արագ լիցքավորման հնարավորություն։

Աղբյուրը` PhoneArena