Հայաստանը միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը

Հայաստանը միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախա­ձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերութ­յունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլո­գիաների ոլորտի ձեռներեց­ների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախա­ձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամա­կարգի ուղղությամբ իրակա­նացվող միջոցառումների վերաբերյալ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:

Startup Europe Week 2016 Armenia-ն տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 10։30-15։30֊ին, Թումո ստեղ­ծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման թեմաներն են.

  • Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ,

  • Սոցիալական ձեռներեցություն,

  • Տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա,

  • Առկա ֆինանսավորման միջոցներ,

  • Պետական աջակցություն։

Startup Europe Week 2016 Armenia-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայա­ցուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: