Google-ը նոր թարմացում է թողարկել իր Docs, Sheets և Slides հավելվածների համար, որպեսզի ավելի հեշտ դարձնի դրանցում մեկնաբանություններ թողնելն ու հետադարձ կապ հաստատելը:
Թեպետ սա փոքր, բայց շատ կարևոր լրացում է: Համատեղ և հեռակա աշխատանքը նշանակում է, որ փաստաթղթերի վրա միասին աշխատելու պահանջարկն ավելի մեծ է, քան նախկինում, և ծառայությունները, որոնք նախկինում էական նշանակություն չունեին Google-ում (ինչպես, օրինակ, Dropbox-ը ) նույնպես կենտրոնացել են ցանկացած սարքից գծի մեջ լինելու և մեկնաբանելու հնարավորության իրականացման վրա:
Google-ի ներկայացուցիչների խոսքով` նոր համակարգը հեշտացնում է մեկնաբանություն թողնելու և հետո թիմի անդամին զրույցի մեջ ներառելու գործընթացը:
Աղբյուրը՝ Google Docs