Twitter-ը թաքցրել է գովազդը «VIP-օգտատերերից»

epa04134378 (FILE) A photo of an official Twitter account on a smartphone, pictured in The Hague, The Netherlands, 07 November 2013. According to media reports on 21 March 2014, Twitter users in Turkey reported that the social media site was blocked in the country. Users trying to open the website were redirected to a statement by the Turkey's telecommunications regulator. A court's order cite 'protection measures' on the website. Twitter did not make public comment on the issue so far. EPA/LEX VAN LIESHOUT

Twitter ընկերությունը վերջին ամիսներին զգալի կերպով նվազեցրել է, եթե ոչ ամբողջությամբ դադարել ցույց տալ գովազդ ամենահայտնի և ակտիվ օգտատերերին: Դրանով ընկերությունը ցանկանում է հատուկ նշանակություն ունեցող բլոգերներին շահագրգռել պահպանելու իրենց նախկին ակտիվությունը միկրոբլոգում:

Twitter-ը գնահատում է այս կամ այն օգտատիրոջ նշանակությունը չափանիշների մի ամբողջ շարքով: Հաշվի են առնվում ոչ միայն «լայքերն» ու թվիթները, այլև նրանց հավաքած լսարանը: «VIP-օգտատերերի» կազմի մեջ են մտնում, օրինակ, Պիտեր Կաֆկա հրատարակչության լրագրողը, ով ունի 70 հազարից ավել հետևորդ, ինչպես նաև Re/code-ի գլխավոր խմբագիր Կարա Սվիշերը, ում հետևում է ավելի քան 2 մլն օգտատեր:

Փոքր թվով օգտատերերի համար գովազդի անջատումը ոչ մի կերպ չի ազդում Twitter-ի եկամուտների վրա, որոնք ընդհանուր առմամբ ձևավորվում են գովազդի հաշվին: 2015թ., ըստ մի շարք աղբյուրների, ընկերությունն աշխատել է մոտ 2.2 մլն դոլար:

Սակայն Twitter-ը պաշտոնապես չի հաստատում գովազի ընտրողական անջատման մասին լուրերը: Ընկերության ներկայացուցիչ Ուիլլ Սթիկնիի խոսքերով՝ Twitter-ն անընդհատ փորձարկում է օպտիմիզացիա՝ «ինչպիսի գովազդ ցուցադրել և ինչ հաճախականությամ»:

Աղբյուրը՝ Re/code