Ինչո՞վ կուրախացնի օգտատերերին Hangouts-ի թարմացված տարբերակը

Ինչո՞վ կուրախացնի օգտատերերին Hangouts-ի թարմացված տարբերակը

Վերջերս համացանցում սկսել են լուրեր պտտվել Hangouts հավելվածի թարմացված տարբերակի թողարկման մասին: Առաջինն այս մասին գրել է Android Police աղբյուրը:

Ըստ վերջինիս հայտնած տվյալների՝ Hangouts 7.0-ը ներառում է նոր օգտակար հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ մտավախություն կա, որ այն չի ունենա SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Ամենահաճելի նորությունն «արագ պատասխանների» ֆունկցիայի ավելացումն է: Այսուհետ, երբ օգտատերը ծանուցում ստանա նոր ստացված նամակի մասին, ապա նա կարող է պարզապես սեղմել հատուկ կոճակն ու միանգամից անցնել ստացված նամակի պատասխանի կազմմանը:

Այս ֆունկցիան աշխատում է միայն մեկ չկարդացված նամակի դեպքում, մեկից ավելիի դեպքում օգտատերն ստիված կլինի պատասխանել դրանց հին ձևով:

Այս ամենից զատ, օգտատերերը կկարողանան ավելացնել իրենց նամակագրության էջը միանգամից սարքի աշխատանքային էկրանի վրա:

Աղբյուրը` Androidinsider