Toshiba-ի Z Series դասի նոութբուքերը համալրվել են Intel Skylake պրոցեսորով

Toshiba-ի Z Series դասի նոութբուքերը համալրվել են Intel Skylake պրոցեսորով

Toshiba ընկերությունը հաղորդել է, որ Z Series բիզնես դասի նոութբուքերն այսուհետ հասանելի կլինեն Intel Core վեցերորդ դասի պրոցեսորներով (Skylake): Խոսքը դեռևս գնում է չորս մոդելների մասին. դրանք են Portégé Z30 և Tecra Z40 ուլտրաբուքերը, Tecra Z50 նոութբուքը, ինչպես նաև Portégé Z20t «երկուսը մեկում» հիբրիդային համակարգիչը` անջատվող ստեղնաշարով:

Portégé Z30 և Tecra Z40 սարքերն ունեն 13,3 և 14 դյույմանոց էկրաններ: Գնորդները կունենան պանելների ընտրության լայն հնարավորություն՝ HD (1366 × 768), Full HD (1920 × 1080) և Full HD` սենսորային համակարգով:

Նոր ալյումինե կորպուսով Tecra Z50 լեփթոփն ունի 15,6 դյույմանոց Full HD-էկրան: Եվ վերջապես, Portégé Z20t-ն ունի 12,5 դյույմանոց սենսորային պանել` Full HD թույլատրելիությամբ: Այս սարքի առանձնահատկությունը հանդիսանում է USB Type-С պորտի առկայությունը: Անջատելով ստեղնաշարից՝ սարքը կարելի է օգտագործել որպես պլանշետ:

Պատվիրատուներն իրենց նախապատվությամբ կարող են ընտրել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են օպերատիվ հիշողության ծավալը, տեսակը և հզորությունը: Համակարգչի սարքավորումների մեջ մտնում են նաև Wi-Fi և Bluetooth ադապտերները, ինչպես նաև վեբ-տեսախցիկը: Օպերացիոն համակարգը Windows 10-ն է:

Գինը տատանվում է 1000 -1600 ԱՄՆ դոլարի սահմանարրում՝ կախված մոդելից:

Աղբյուրը՝ Toshiba Corporation