Կարո՞ղ է անօդաչու թռչող սարքերով անցկացվող մրցաշարը դառնալ ապագայի սպորտաձև (տեսանյութ)

Կարո՞ղ է անօդաչու թռչող սարքերով անցկացվող մրցաշարը դառնալ ապագայի սպորտաձև (տեսանյութ)

Drone Racing League֊ի անդամները համոզված են, որ ապագայում անօդաչու թռչող սարքերի մրցաշարերը կդառնան ամենատեսարժան սպորտաձևերից մեկը։  Բացի Drone Racing League-ից՝ գոյություն ունեն նաև Aerial Sports League և Drone Worlds ընկերակցությունները, որոնք նույնպես փորձում են կազմակերպել և անցկացնել ԱԹՍ-ի մրցաշարեր:

Drone racing 1

Ըստ էության՝ ԱԹՍ-ի մրցաշարն ինքնին բավականին տեսարժան սպորտաձև է` վտանգավոր կողաշրջումներով  և գլխապտույտ վթարներով:

Մրցաշարին հետևողներն հնարավորություն ունեն դիտել  կատարվածը առաջին դեմքից՝ շնորհիվ ԱԹՍ-ի վրա տեղադրված տեսախցիկների:

Իհարկե, ի տարբերություն ավտոմրցաշարերի կամ այլ հայտնի սպորտաձևերի, այս նոր սպորտաձևում չկան շարժիչի խլացուցիչ ձայներ, ապշեցուցիչ արագություն և այլն, սակայն այս սարքերը կարող են ցույց տալ որոշ հնարքներ, որոնք կզարմացնեն և կհմայեն դիտողներին:

DRL-ն հայտարարել է, որ այս տարի սպասվում են 6 մրցաշարեր: Առաջինը տեղի կունենա Մայամի քաղաքի Sun Life համալիրում: Միևնույն ժամանակ Drone Worlds ընկերությունը հայտարարել է ԱԹՍ-ի աշխարհի առաջնության մասին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:

Կլինե՞ն, արդյոք, այս մրցաշարերին լեփ֊լեցուն ստադիոններ և ամբողջ ձայնով մեկ բարձր բղավող երկրպագուներ, հարցի մի կողմն է, առավել կարևոր է այն, որ սպորտի աշխարհը կամաց-կամաց համալրվում է ևս մեկ գեղեցիկ սպորտաձևով:

Ի դեպ, Հավայան կղզիներում հոկտեմբերին անցկացվող առաջնության մրցանակային ֆոնդը կազմելու է առավել քան 200.000 ԱՄՆ դոլար:

 

Աղբյուրը` Engadget