Mitsubishi Electric-ն առաջարկում է ալեհավաքներ պատրաստել ծովային ջրից

Mitsubishi Electric-ն առաջարկում է ալեհավաքներ պատրաստել ծովային ջրից

Մեծ և արդյունավետ ալեհավաք ստանալու համար անհրաժեշտ չէ մեծ և ծանր շինություններ սարքել: Դա ապացուցում է Mitsubishi Electric-ի կողմից ստեղծված SeaAerial ալեհավաքների համակարգը: Այս` ռադիոալիքներ ընդունող և տարածող, ալեհավաքների հիմնական տարրը ծովային ջրի միջոցով ստեղծվող բարձր «ձողն» է, որն ստացվում է հատուկ պոմպի շնորհիվ:

SeaAerial

Ալեհավաքը հնարավոր է տեղակայել թե՛ ափամերձ գոտիներում, և թե՛ բաց ծովում: SeaAerial-ի ստեղծողների պնդմամբ՝ սա առաջին, ծովային ջրից պատրաստված ալեհավաքն է, որն ապահովում է թվային հեռուստաալիքների ստացում:

Չնայած ալեհավաքը կապված է ծովային ջրի հետ՝ այն մեկուսացած է վերջինից` շնորհիվ հատուկ կառուցավածք ունեցով վարդակի: Այս ամենին հնարավոր է եղել հասնել ջրի ձողի օպտիմալ տրամագծի մոդելավորման շնորհիվ: Ստեղծողները հավաստիացնում են, որ ալեհավաքի գործունեության արդյունավետությունը 70% է:

SeaAerial 2

Ավելացնենք, որ նմանատիպ ալեհավաք մշակել էր նաև SSC Pacific ընկերությունը, որն այս ամսվա սկզբին ԱՄՆ-ում ստացել էր համապատասխան արտոնագիր։

Աղբյուրը` Mitsubishielectric