Ինովացիոն ճամպրուկ, որը հագեցած է մի շարք հնարավորություններով (տեսանյութ)

Հաճախ ճամփորդողների համար ստեղծվել է Trunkster կոչվող այս ճամպրուկը, որը շատ ամուր է,  կայուն և չունի կայծակաճարմանդ:

Ճամպրուկը հագեցած է բազմաթիվ նորարար սարքավորումներով, որոնք զգալիորեն կհեշտացնեն ճամփորդեղի կյանքը: Այն ունի ներկառուցված կշեռք, որը թույլ կտա հստակ իմանալ ուղեբեռի քաշը, USB անցքով լիցքավորիչ` սմարթֆոններ և այլ սարքեր լիցքավորելու համար, ինչպես նաև GPS համակարգ: Ճամպրուկը նախագծվել է Ուալտեր Կաստռոյի (Walter Castro) կողմից: Նորույթին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված նկարներում:

 


Աղբյուրը` Yankodesign