Google-ի հաջորդ «էտալոնային» Android֊սարքերը, որոնք թողարկվում են Nexus բրենդի ներքո, կարող են արտադրվել առանց այլ ընկերությունների մասնակցության, ինչպիսիք են LG-ն, Huawei-ը, Samsung-ը և HTC-ն: Google-ն ուզում է անցնել Apple-ի մարտավարությանը՝ իր ձեռքում կենտրոնացնելով արտադրական ողջ շղթան:
Այս կերպ ընկերությունն իր արտադրանքում կներառի բաղադրիչներ (ֆոտոսենսորներ, հիշողության քարտեր, էկրաններ և այլն…), իսկ արտադրանքը չի կրի այլ արտադրողի լոգոտիպ: Google-ն ուզում է ուղղորդել Nexus սարքերը իր մեկ այլ՝ Pixel բրենդի ճանապարհով, որը կարտադրի սեփական ուժերով՝ առանց գործընկերների օգնության:
Հիշեցնենք նաև, որ նորագույն Android-սմարթֆոններ Nexus 5X-ը և Nexus 6P-ն արտադրելիս Google-ին օգնել են LG-ն և Huawei-ը: Սակայն ընկերությունը հիասթափվել է արդյունքից, քանի որ սմարթֆոնները բավականին թանկ են եղել և չեն վաճառվել օպերատորների կողմից:
Թե երբ կթողարկվեն «100%» Google սմարթֆոններ և պլանշետներ՝ հայտնի չէ: Հնարավոր է՝ դա տեղի կունենա 2017-ին, քանզի Nexus սարքերի այս տարվա թողարկումն իր վրա է ուզում վերցնել HTC-ն:
Աղբյուրը՝ The Information