ՏՏ ոլորտը կրկին մեծ աճ է արձանագրել. նախարար

Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ինովացիայի ոլորտը 2015 թվականին ՏՏ ոլորտը գրանցել է 17% աճ, իսկ ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 550 մլն դոլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Կառավարության և մասնավոր հատվածի աշխատանքը լուրջ դրական արդյունք է տալիս: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 79 սկսնակ ՏՏ ընկերություն և 329 նոր աշխատատեղ»,- նշել է նախարարը:

Ըստ նրա՝ վերոնշյալ ընկերություններից 65-ը ստացել են հավաստագրեր՝ հարկային արտոնություններից օգտվելու համար:

Տարվա ընթացքում կազմակերպված համաֆինանսավորման դրամաշնորհի մրցույթներում հաղթել են 33 ծրագրեր, որոնք ստացել են ընդհանուր առմամբ 500 հազար դոլար: