Lenovo Tab TB3-710F. բյուջետային պլանշետ՝ 7 դյույմանոց էկրանով

Lenovo ընկերությունը ներկայացրել է Tab TB3-710F պլանշետը, որն աշխատում է Android 5.х Lollipop օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի MT8127 պրոցեսոր․ չիպի կազմի մեջ մտնում են չորս ARM Cortex-A7 1.3 ԳՀց արագությամբ միջուկներ և ARM Mali-450 MP4 գրաֆիկական արագացուցիչ՝  HEVC (High Efficiency Video Coding) վիդեո կոդեկով։

Պլանշետն ունի 7 դյույմանոց էկրան՝ 1024 × 600 թույլատրությամբ, 2 մեգապիքսել հիմնական տեսախցիկ և 3,3 մեգապիքսել դիմային տեսախցիկ: Սարքն ունի 1 ԳԲ օպերատիվ ու 8 ԳԲ ներքին հիշողություն՝ microSD քարտի հնարավորությամբ:

Լիցքն ապաովում է 3450 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը: Մեկանգամյա լիցքավորումը բավականացնում է 10 ժամ:

Պլանշետն արժե 80 եվրո:

Աղբյուրը՝ Notebook Italia