TappLock սթարթափը կհեղաշրջի անվտանգության մասին Ձեր պատկերացումները (տեսանյութ)

Վաղուց արդեն նորություն չեն սմարթֆոնի կամ պլանշետի՝ Bluetooth կապի միջոցով ուղարկված ազդանշանի շնորհիվ բացվող փականներն և կողպեքները: Այդպիսի փականների նախագծեր կարելի է մեծ քանակությամբ գտնել Indiegogo և Kickstarter կայքերում, սակայն այդպիսի համակարգերն անհարմար են, քանի որ անհրաժեշտ է ամեն անգամ միացնել սմարթֆոնը կամ պլանշետը` դուռը բացելու համար:

Indiegogo կայքում վերջերս սկսել է նոր` TappLock անունն կրող կողպեքների գաղափարի իրականացման համար դրամահավաքը:

Ինովացիոն այս կողպեքն ունի մատնահետքի ներկառուցված բիոմետրիկական սկաներ, որը թույլ է տալիս բացել կողպեքն ընդամենը մեկ հպումով՝ առանց սմարթֆոնի bluetooth-ն անընդհատ միացրած պահելու  անհրաժեշտության:

TappLock 5

TappLock-ը մշակվել է Pishon Lab ընկերության կողմից: Սարքն առաջարկվում է շուկա հանել երկու տարբերակով: Առաջին տարբերակն ունի ստանդարտ կարգավորումներ, տարբերվում է TappLock Lite տարբերակից իր մեծ չափերով, ինչպես նաև հատուկ ներկառուցված մարտկոցով, որը հնարավոր է օգտագործել սմարթֆոնների լիցքավորման համար: Ավելացնենք, նաև, որ սարքը կարող է մարտկոցի մեկանգամյա լիցքավորմամբ աշխատել առավել քան երեք տարի:

TappLock  9

TappLock Lite-ն ունի ավելի փոքր չափսեր և աշխատում է մեկանգամյա մարտկոցներով` որոնք կարող են ապահովել սարքի աշխատանքն մինչև վեց ամիս: Երկու սարքերն էլ խոնավադիմացկուն են:

TappLock  10

Ցանկության դեպքում սարքն հնարավոր է ղեկավարել սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով: Համապատասխան հավելվածը հասանելի կլինի թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերի համար:

Ներկայումս նախագիծը հավաքել է 48 հազար ԱՄՆ դոլար` նախնական անհրաժեշտ 40 հազար դոլարից ութ հազարով ավել: Նախօրոք պատվիրելու դեպքում սարքն իր ապագա օգտատերի համար կարժենա` $49 և $29։

 

Աղբյուրը` Indiegogo