Այսուհետ Google Play Music-ի պոդկաստները հասանելի կլինեն

Android Police կայքը հաղորդել է, որ օգտատերերի շրջանում հասանելի է դարձել Google Play Music-ի նոր ձայնագրությունների հնարավորությունը՝ Google Play Music Podcasts-ը: Հիշեցնենք, որ Google Play երաժշտական ձայնագրությունների բաժնի անոնսը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին, բայց այդ ժամանակ այն դեռ նոր էր սկսել համալրվել և դեռ հասանելի չէր լայն լսարանի համար: Google-ն այդ ժամանակ ոչ մի կոնկրետ ժամկետ չէր նշում՝ խոստանալով հաղորդել մանրամասների մասին մոտակա ամիսներին:

Առայժմ  Google-ից պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն ձայնագրություններն արդեն հասանելի են որոշ օգտատերերի: Android Police-ը հրապարակել է Google Play Music հավելվածի ձայնագրություններ բաժնի սքրինշոթերը Android սմարթֆոնով: Այնտեղ հասանելի է ձայնագրությունների ժողովածուն որոնման, բաժանորդագրության և ավտոմատ ներբեռնման հնարավորությամբ: Բաժինն առայժմ քիչ ֆունկցիաներ ունի:

Աղբյուրը՝ Android Police