Երիտասարդները մեծահասակներից ավելի լավ են հասկանում կիբեռանվտանգությունից

Երիտասարդները մեծահասակներից ավելի լավ են հասկանում կիբեռանվտանգությունից

Կասպերսկու անվան լաբորատորիան հրատարակել է իր կողմից անցկացված հերթական հետազոտության արդյունքները: Այս անգամ հետազոտության թեման եղել է համակարգչային անվտանգությունը, որի արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդներն ավելի լավ են հասկանում կիբեռանվտանգությունից, քան մեծահասակները: Հետազոտությունն իրականացվել է ՌԴ տարածքում:

Ըստ հետազոտության արդյունքների՝ մինչև 24 տարեկան ՌԴ քաղաքացիները մեծահասակներից ավելի հաճախ են հասկանում, թե ինչն է հանդիսացել իրենց համակարգչի կամ սմարթֆոնի խափանման պատճառը. երիտասարդների միայն 13%-ը չի կարողացել հասկանալ, թե ինչն է հանդիսացել իրենց համակարգչի վարակման պատճառը, իսկ մինչև 45 տարեկանների` 26%-ը:

Cyber threats 2

Միևնույն ժամանակ, չնայած այն բանին, որ երիտասարդներն ավելի տեղեկացված են, քան մեծահասակները, վերջիններն ավելի զգույշ են համացանցում: Օրինակ` երիտասարդների 22%-ը համացանցի միջոցով փոխանցում են անձնական նկարներ, այդ թվում նաև ինտիմ կարգի նկարներ, իսկ մեծահասակների միայն 6%-ն է այդպես վարվում:

Պարզ է դարձել նաև, որ երիտասարդները շատ ավելի անզգույշ են նոր հավելվածներ և ծրագրեր ներբեռնելիս, քան մեծահասակները. երիտասարդների 27%-ը դրանք ներբեռնելիս չի կարդում ներբեռնման մանրամասները և սեղմում է «առաջ» կամ «համաձայն եմ» կոճակները, իսկ մեծահասկների միայն 14% է այդպես վարվում:

Աղբյուրը` Лаборатория Касперского