Math Racing Turbo խաղը կօգնի երեխաներին թվաբանություն սովորել

Գրեթե բոլոր երեխաներն ավելի շատ սիրում են համակարգչային խաղեր խաղալ, քան թե մաթեմատիկա սովորել: Սակայն TUTINOVA ընկերությունը փորձել է մեկտեղել համակարգչային խաղն և մաթեմատիկան Math Racing Turbo հետաքրքիր խաղի մեջ, որը հասանելի է Google Play-ում:

Այս ավտոմրցութային խաղի ուսուցողական էությունն այն է, որ խաղացողն անցնում է ավտոճանապարհի հերթական հատվածը միայն այն դեպքում, երբ կարողանում է լուծել առաջադրված մաթեմատիկական խնդիրը, ձախողելու դեպքում ավտոմեքենան դուրս է գալիս ճանապարհից:

Խաղացողը հնարավորություն ունի ընտրելու ութ տարբեր բարդության մայրուղիներից յուրաքանչյուրը` խաղն սկսելու համար:

Math Racing Turbo խաղը կոչված է ևս մեկ անգամ ցույց տալու երեխաներին, որ մաթեմատիկան հետաքրքիր առարկա է:  Այս խաղի համար անհրաժեշտ չէ բարձր տեխնիկական տվյալներ ունեցող սմարթֆոն, քանի որ այն հնարավոր է խաղալ նույնիսկ Android 2.3.3 ՕՀ-ով աշխատող սարքերով:

Աղբյուրը` Androidinsider