Zagg-ը գնել է հեռախոսների պատյաններ արտադրող Mophie ընկերությունը 100 մլն դոլարով

Zagg-ը գնել է հեռախոսների պատյաններ արտադրող Mophie ընկերությունը 100 մլն դոլարով

Հեռախոսային տեխնիկայի համար աքսեսուարների արտադրության մեջ մասնագիտացած Zagg ընկերությունը 100 մլն դոլարով գնել է Mophie բրենդը, որն արտադրում է հեռախոսի պատյան-մարտկոցներ՝ նախատեսված սմարթֆոնների համար, ինչպես նաև արտաքին մարտկոցներ:

Mophie ընկերությունը ճանաչում է ձեռք բերել iPhone-նների համար պատյաններ արտադրելու շնորհիվ, այնուհետև լայնացրել է իր տեսականին՝ ավելացնելով այլ առաջարկներ որոշ առաջատար Android-մոդելների համար:

Mophie-ի ընկերությանը ներգրավելով` Zagg-ը կդառնա առաջատար մարտկոցով պատյանների, արտաքին մարտկոցների, սմարթֆոնների և պլանշետների համար պաշտպանիչ շերտերի արտադրման շուկայում:

Zagg-ն արտադրում է նաև ականջակալներ, բարձրախոսներ, շարժական լիցքավորման սարքեր:

զագ

Երկու ընկերությունների եկամուտն անցած տարի կազմել է 470 մլն դոլար: Ինչպես սպասվում է, գործարքը կապահովի Zagg-ի հասանելիությունը Mophie-ի Չինաստանի արտադրական ռեսուրսներին, թույլ կտա ամրապնդել բրենդը և ընդլայնել ապրանքի իրացման համընդհանուր ցանցը:

Գործարքը պլանավորում են ավարտել տարեվերջին: Վաճառքի գինը կարեղ է մեծանալ, եթե Zagg-ի եկամուտը Mophie-ից ստացված եկամտի արդյունքում գերազանցի 100 մլն դոլարը 2016թ.-ի ապրիլի 1-ից 2017-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուրը՝ TechCrunch