Android Wear-ը սկսել է թելադրությամբ հաղորդագրություն գրել

Android Wear-ը սկսել է թելադրությամբ հաղորդագրություն գրել

Android Wear-ը՝ «խելացի» ժամացույցների, թևնոցների և այլ կիրառելի տեխնիկայի օպերացիոն համակարգը հերթական անգամ թարմացվել է: Թարմացումն առաջին հերթին ներառում է մի քանի նոր ժեստեր, որոնք ավելի հարմար են դարձնում ինտերֆեյսի գործողությունները: Այժմ օգտատերը կարող է թափահարել կամ բարձրացնել դաստակը, օրինակ, երբ ձեռքերը զբաղված են, որպեսզի բացի հավելվածները և վերադառնա գլխավոր էկրան:

Android Wear-ում վաղուց կարելի է փնտրել և կառավարել երաժշտական կատարումներ ձայնային հրահանգների միջոցով: Նոր տարբերակն ընդլայնում է հնարավորությունները՝ թույլ տալով ձայնային հաղորդագրություն ողարկել: Ձայնային հնարավորության աջակիցներն են այնպիսի հանրահայտ մեսենջերներ, ինչպիսիք են Google Hangouts-ը, Nextplus-ը, Telegram-ը, Viber-ը, WeChat-ը և WhatsApp-ը:

Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ժամացույցների օգտատերերը հնարավորություն կունենան ընդունել զանգեր և լսել հաղորդագրություններ անմիջապես դաստակից:

Փոքր էկրանով Android Wear-ները ներկայացվել էին մարտին: Դրանք հնարավորություն են տալիս դաստակով կառավարել լսվող երաժշտությունը, իմանալ եղանակի տեսության, օդանավերի չվերթների մասին, նույնիսկ պարզել, թե քանի րոպե կխլի աշխատանքի գնալը և որտեղ կարելի է հայտնվել խցանման մեջ: Օպերացիոն համակարգը համատեղելի է գրեթե բոլոր Android 4.3 և ավելի նոր տարբերակների հետ:

Աղբյուրը՝ Engadget