Շախմատ` անմիջապես Facebook-ի չաթում

Շախմատ` անմիջապես Facebook-ի չաթում

Այսուհետ Facebook-ի մեսենջերում որոշակի կոդեր օգտագործելու դեպքում կարելի է շախմատ խաղալ։ Խաղը սկսելու համար բացեք մեսենջերի չաթերից որևէ մեկը և հավաքեք “@fbchess play” բառերը: Անմիջապես կհայտնվի շախմատի տախտակ և խաղը կսկսվի:

Ցավոք, շախմատի տախտակը ակտիվ չէ, և դուք պետք է տեքստային հրահանգներով շարժեք խաղաքարերը տախտակի վրա։ Հրահանգները ստանդարտ հանրահաշվական նշագրում ունեն, այսպիսով, P-ն զինվորն է, N-ն ձին, B-ն  փիղը, R-ն նավակը, Q-ն թագուհին և K-ն թագավորը: Օրինակ՝ զինվորին տեղաշարժելու համար պետք է կատարեք հետևյալ հրահանգը “@fbchess Pb4”

“@fbchess draw offer”-ով կարող եք բացել շախմատը, “@fbchess undo”-ով չեղարկել և “@fbchess resign”-ով թողնել խաղը:

Կոդերի ամբողջական ցուցակը ստանալու համար հավաքեք “@fbchess help” հրահանգը մեսենջերում:

շախ

Այս հնարավորությունը գրեթե մի ամիս է ,ինչ գործարկվել է, սակայն դեռ չի գովազդվել։

Աղբյուրը՝ Mashable