Google-ն աղքատ մարդկանց կապահովի անվճար գիգաբիտային ինտերնետով

Google-ն աղքատ մարդկանց կապահովի անվճար գիգաբիտային ինտերնետով

Google Fiber ընկերությունը, որը մտնում է Alphabet Inc. հոլդինգի կազմի մեջ, հայտարարել է իր բարեգործական նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում նախատեսվում է անվճար ինտերնետ կապով ապահովել ԱՄՆ-ի անվճարունակ ընտանիքներին: Ընկերությունն արդեն ապահովում է անվճար ինտերնետ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, սակայն սահմանափակ արագությամբ՝ մինչև 5 ՄԲիտ/վ։ Ամերիկյան շուկայում այս ծառայության դիմաց պետք է վճարել ամսական միջինում 70 դոլար:

Առաջին անվճար գիգաբիտային ինտերնետը հասանելի կլինի Ուեսթ-Բաֆֆի համայնքում (Կանզաս սիթի, Միսուրի նահանգ), որտեղ Google Fiber-ը պլանավորում է 100 տան 1300 բնակիչներին ապահովել ինտերնետով: Շուտով ինտերնետը հասանելի կդառնա նաև Օսթինում, Տեխասում և Պրովոյում (Յուտա նահանգ):

Google Fiber-ի՝ ԱՄՆ-ում մատուցված ծառայություններն ամբողջովին անվճար են՝ ներառյալ սարքավորումն ու տեղադրումը: Բացառություն է կազմում միայն 300 դոլար արժողությամբ ինտերնետ-կաբելի գումարը, որը կարելի է վճարել մաս-մաս՝ 12 ամսվա ընթացքում:

Google-ը նաև աջակցում է GEEKS Without Frontiers նախագծին, որի նպատակն է մատչելի Wi-Fi- ապահովել այն տեղերում, որտեղ չկա ավանդական ինտերնետի հնարավորություն: Կապի տարածմանը սատարում են Android համակարգով աշխատող մատչելի սարքերը, ինչպես նաև Project Loon էքսպերիմենտալ ծրագիրը:

Աղբյուրը՝ Ars Technica

Բաժիններ: Աշխարհ, Սոցիալական