Սմարթֆոնի թերևս ամենադաժան քրաշ-թեստը (տեսանյութ)

Սմարթֆոնի թերևս ամենադաժան քրաշ-թեստը (տեսանյութ)

Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ հարավկորեական LG ընկերության արտադրած V10 սմարթֆոնի շնորհանդեսը, որի գլխավոր առավելությունը նրա ռազմական պաշտպանության MIL-STD-810G սերտիֆիկատի առկայությունն է: Եթե հավատանք արտադրողին, սմարթֆոնը կարող է դիմակայել ցանկացած փորձության: Եվ այսպես, հնարավո՞ր է այն հեշտությամբ կոտրել՝ դիտենք տեսանյութը.

Սմարթֆոնի դիմացկունությունը որոշել են ստուգել Digiato-ի աշխատակիցները: Ի ուրախություն մեզ, դա անելը շատ պատահական ստացվեց:

Սկզբում մեզ սպասվում է դասական դրոփ-թեստ, ավելի ուշ՝ սմարթֆոնը վայր են գցում տասը մետր բարձրությունից, իսկ հաջորդիվ՝ «ծանոթություն» տանկի հետ: Ի՞նչ  ստացվեց այս ամենից և արդյո՞ք  LG V10-ին հաջողվեց դիմակայել բոլոր փորձություններին, կարող եք տեսնել տեսանյութում:

Աղբյուրը՝ Android Insider