YouTube-ն այսուհետ կստեղծի սեփական ֆիլմերը, սերիալները և հաղորդումները՝ հայտնի վիդեոբլոգերների մասնակցությամբ: Դա կդառնա վիդեոհոսթինգի ռազմավարության մի մասը և կշահագրգռի մարդկանց օգտվել YouTube Red վճարովի ծառայությունից։
Նոր ուղղության շրջանակներում ստեղծված առաջին արտադրանքը կդառնա Scare PewDiePie խաղային սերիալը, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է շվեդ Ֆելիքս Չելսբերգը (պատկերված է լուսանկարում)՝ հայտնի նաև Scare PewDiePie կեղծանվամբ:
Չելսբերգը մեծ ճանաչում ձեռք բերեց ողջ ինտերնետում իր «let’s play»-ներով՝ հոլովակներ տարբեր խաղերի մասին, որոնք ուղեկցվում էին հեղինակային մեկնաբանություններով: Ներկա պահին նրա YouTube ալիքում գրանցված է 42 մլն հետևորդ:
Բացի այդ՝ արդեն այս ամիս պլանավորվում է «Ճանապարհորդություն միաեղջյուրների կղզի» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան Լիլի Սինգխի հետ, ում ալիքն ունի մոտ 8 մլն հետևորդ: Ինչպես նաև հաղորդվում է, որ YouTube-ը գնել է DreamWorks Animation-ի ֆիլմերից մեկի իրավունքները:
Շոուն հասանելի կլինի միայն YouTube Red ծառայության հետևորդների համար փետրվարի 10-ից։
Աղբյուրը՝ BBC