Apple Pay վճարման համակարգը կիրառվում է ավելի քան 2 միլիոն խանութներում

Apple Pay վճարման համակարգը կիրառվում է ավելի քան 2 միլիոն խանութներում

Apple Pay վճարային համակարգը հանրությանը ներկայացվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Այժմ այն գործում է 220 հազար ամերիկյան խանութներում:

Apple ընկերությունը նախապես հայտնել էր, որ 2015թ.-ի վերջին ավելի քան կես մլն խանութ կկիրառի վճարման տվյալ համակարգը: Այս շաբաթ հայտարարվեց այն մասին, որ այսօր Apple Pay-ը կիրառում են ավելի քան երկու մլն խանութներում: Ի դեպ, ծառայությունը գործում է միայն աշխարհի չորս երկրներում՝ ԱՄՆ, Հոնկոնգ, Իսպանիա և Սինգապուր:

Այս տարի Apple Pay համակարգով կհամալրվեն նաև Չինաստանի տարածքում գործող խանութները:

Աղբյուրը՝ The Business Times