Թողարկվել է «Սիմփսոնների» սիրահարների համար նախատեսված որոնողական համակարգը

Թողարկվել է «Սիմփսոնների» սիրահարների համար նախատեսված որոնողական համակարգը

Frinkiac անունը կրող կայքը կգտնի «Սիմփսոնները» սերիալի առաջին 15 մասերի մասին գրեթե ամեն ինչ: Բավական է միայն մուտքագրել մեկ բառ կամ բառակապակցություն, և համակարգը կգտնի լուսանկերների մի ամբողջ շարք` մուլտսերիալից: Այս պահին Frinkiac-ում կա ավելի քան երեք միլիոն լուսանկար, իսկ համակարգն այնպես է կառուցված, որ նկարները հայտնվում են ըստ սերիալների հերթականության: Կայքում առկա է մեմ ստեղծելու գործիք, որի շնորհիվ օգտատերը կարող է իր ընտրած նկարի վրա տեղադրել տեքստ` մուլտֆիլմի հերոսների արտահայտություններից կամ իր սեփականը:

Իհարկե, գտած նկարներով հնարավոր է միանգամից կիսվել սոցիալական ցանցերում: Նշենք, որ Frinkiac-ի որոնման համակարգն ավելի արագ է աշխատում, քան Google-ի լուսանկարների որոնման համակարգը:

Աղբյուրը` Engadget