Ֆանտաստիկ բյուրեղյա լամպ՝ Final Fantasy XV խաղի տասնամյա տարեդարձի առթիվ

Kudaranai Studios ընկերությունը վաճառքի է հանել իր նոր Tabletop Save Point սարքը, որը նման է Final Fantasy XV խաղի վերջում հայտնվող «Պահպանված բյուրեղին»: Սարքը թողարկվել է հենց Final Fantasy XV խաղի տասնամյա տարեդարձի առիթով:

Kudaranai Studios-ի յուրաքանչյուր այսպիսի «զարդ» ձեռքի աշխատանք է: Բյուրեղները հասանելի են տարբեր գույներով և չափսերով: Ամենամեծ պահանջարկն ունի 7.5 սմ լայնությամբ և 13 սմ երկարությամբ բյուրեղը:

Tabletop Save Point 2

Բյուրեղները հնարավոր է գնել միայն Village/Vanguard օնլայն խանութում: Վերը նշված չափսերով բյուրեղի արժեքն է $65 դոլար: Չնայած այն բանին, որ օնլայն խանութը բացառապես ճապոներենով է, այն շատ պարզ է նախագծված, և գնումներ կատարելը մեծ բարդություն չի ներկայացնում: Բյուրեղները վաճառվում են տաք կարկանդակների նման և շարունակում են մեծ պահանջարկ ունենալ, հատկապես որ դրանք ձեռքի աշխատանք են:

Աղբյուրը` cnet