Հնարավոր է՝ Twitter-ի լրահոսը նմանվի Facebook-ի Timeline-ին

Հնարավոր է՝ Twitter-ի լրահոսը նմանվի Facebook-ի Timeline-ին

Facebook-ի և Twitter-ի անվերջ մրցակցությունը և մեկը մյուսին կրկնօրինակելու ձգտումն այս անգամ հանգեցրին նրան, որ Twitter-ը հաջորդ շաբաթվանից կմեկնարկի իր ալգորիթմիկ լրահոսը: Միկրոբլոգային ծառայությունը սովորաբար թվիթները միշտ ցուցադրում էր ժամանակագրական սկզբունքով: Սակայն վերջերս այն սկսել է ցուցադրել այնպես, ինչպես Facebook-ն է ընտրում իր լրահոսի նյութերը:

Չնայած Twitter-ի խոսնակը հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ, մենք գիտենք, որ ընկերությունն ուղիներ է փնտրում ավելացնելու իր օգտատերերի քանակը և համոզված է, որ այսպես կայքն ավելի հեշտ կլինի ընթերցել: Իհարկե, վաղեմի օգտատերերը և ինֆորմացիայից կախվածություն ունեցողներն անհանգստացած են, որ հնարավոր է այսկերպ կարևոր լուրեր բաց թողնեն: Հուսանք գրառումներն ընտրողաբար լրահոսում տեղադրելու ալգորիթմն ամբողջությամբ նման չի լինի Facebook-ին, այլապես Twitter-ը կկորցնի մշտապես թարմ ինֆորմացիայով ապահովելու իր գործառույթը:

Աղբյուրը՝ Buzzfeed