iPhone 6-ի վերջին ծրագրային ապահովումն արգելափակում է սմարթֆոնի հետագա օգտագործումը, եթե հայտնաբերում է, որ այն վերանորոգվել է ոչ պաշտոնական ներկայացուցչի մոտ:
Այս խնդիրը, որը կարող է անհանգստություն պատճառել iPhone 6-ի օգտատերերին, կոչվում է «error 53» (սխալ №53), և այն արդեն հանդիպել է Apple ընկերության այլ սարքերում:
Guardian պարբերականը հայտնում է, որ այն սմարթֆոնները, որոնց հիմնական «Տուն» (Home) կոճակը նախկինում վերանորոգվել է ոչ պաշտոնական ներկայացուցիչների մոտ, ՕՀ-ի վերջին` iOS 9, թարմացումից հետո սկսել են չաշխատել:
«error 53»-ը քննարկման հիմնական թեմա է դարձել բազմաթիվ ֆորումներում: Շատ օգտատերեր բողոքում են, որ այլևս չեն կարողանում օգտվել իրենք iOS-սարքերից:
Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ իր կողմից արտադրված սարքերը ստուգում են, թե արդյոք դրանց վրա իրականացվել են վերանորոգման աշխատանքներ ոչ արտոնագրված սպասարկման կենտրոններում, թե ոչ։
«error 53» խնդրին հանդիպած օգտատերերին խորհուրդ է տրվում դիմել Apple-ի պաշտոնական սպասարկման կետեր:
Աղբյուրը` BBC