Google-ը զբաղվում է թվային գրքերի հրատարակչությամբ

Google-ը զբաղվում է թվային գրքերի հրատարակչությամբ

Creative Labs լաբորատորիան, որը մտնում է Google-ի կազմի մեջ, հանդես է եկել Editions at Play էքսպերիմենտալ նախագծով, որը նախատեսում է գրքեր հրատարակել հատուկ Android համակարգերով աշխատող սարքերի համար: Առաջին ամբողջական էլեկտրոնային հրատարակչությունները, այլ ոչ թե ավելի վաղ հրատարակված «թղթային» գրքերի կրկնօրինակները, արդեն իսկ տեղ են գտել Google Play-ում:

Editions at Play-ը Google-ի և լոնդոնյան Visual Editions հրատարակչության համատեղ նախագիծն է, որի վրա վերջին տասն ամիսների ընթացքում աշխատել են մի շարք դիզայներներ և ծրագրավորողներ, ինչպես նաև մի քանի նկարիչներ և գրողներ:

գիրք

Ծրագրի շրջանակներում հրատարակված առաջին գիրքը Ռայֆ Լարսենի «Մուտքեր և ելքեր» (Entrances & Exits) գիրքն է, որի գործողությունները տեղի են ունենում Google Street View-ում: Կատարելով վիրտուալ զբոսանք «փողոցների դիտման» ռեժիմով, ընթերցողը հայտնաբերում է նոր վայրեր՝ ճանապարհին բացելով նոր էջեր: Google-ում այս նորույթը նկարագրում են որպես «գիրք, որը ճանապարհորդում է աշխարհով մեկ»:

Երկրորդը Սեմ Րիվյերայի «Կատուների և շների մասին ողջ ճշմարտությունը» (The Truth About Cats & Dogs) գիրքն է, որն իրենից ներկայացնում է երկու օրագիր, որոնցից յուրաքանչյուրը իրար հետ վիճող նկարիչների անունից է: Օգտատերը ցանկացած պահի կարող է անցնել օրագրերից մեկից մյուսին՝ նախապատվությունը տալով կերպարներից մեկին, ի դեպ, նրա ընտրությունը հայտնվում է վերջաբանում:

Գրքերից յուրաքանչյուրն արժե 4,25 դոլար, իսկ հասանելի են նրանք Chrome դիտարկչով, սակայն առայժմ հնարավոր չէ Android֊սմարթֆոնով ներբեռնել դրանք և օֆլայն ընթերցել։

Աղբյուրը՝ BuzzFeed