Եթե ուզում եք՝ Ձեր iPhone-ի մարտկոցի «կյանքը» երկարի, ապա ջնջեք Facebook հավելվածը

Berlin, Germany - February 08: In this photo illustration the app of Facebook is displayed on a smartphone on February 08, 2016 in Berlin, Germany. (Photo Illustration by Thomas Trutschel/Photothek via Getty Images)

Բազում տարբերակներ կան մարտկոցի «կյանքը» երկարացնելու համար, սակայն կա ավելի հեշտ միջոց՝ մարտկոցի լիցքը 20%-ով խնայելու համար։ Պարզապես դադարե՛ք օգտագործել Facebook հավելվածը:

Այս փաստը փորձարկել է The Guardian-ի թղթակից Սամուել Գիբսը, ով, ջնջելով հավելվածն իր iPhone 6S-ից, խնայել է լիցքի 15%֊ը: Facebook հավելվածն օգտագործելու փոխարեն Գիբսը մուտք է գործել սոցիալական կայք՝ օգտագործելով Safari դիտարկիչը:

Ավելին՝ ազատվելով հավելվածից՝ Դուք ոչ միայն կերկարաձգեք մարտկոցի կյանքը, այլև հեռախոսի մեջ 500 ՄԲ տարածք կազատեք։

Հաջորդ էներգիա խլող հավելվածը Snapchat-ն է, թեպետ այս հավելվածը ինտերնետային դիտարկչով մուտք գործելու տարբերակ չունի:

Աղբյուրը՝ Mashable