Վարդագույն iPhone 5se, iPad և MacBook. շուտով

Հայտնի է դարձել, որ նոր 4 դյույմանոց Apple սմարթֆոնը կունենա նույն գունային տարբերակները, ինչ iPhone 6s-ը՝ արծաթագույն, մոխրագույն և ոսկեգույնի երանգով վարդագույն: Սա հերքում է լուրերն այն մասին, որ նոր iPhone 5se-ն պետք է լինի վառ վարդագույն:

Apple-ը պատրաստվում է պահպանել iOS սարքերի տրամաբանությանը մոտ գունային գամման: Ավելին՝ Apple-ի գրասենյակում այսժմ փորձարկվում է մի քանի «վարդագույն ոսկի» տարբերակ iPad Air 3 պլանշետի համար, որը պետք է թողարկվի iPhone 5se-ի հետ միասին 2016թ.-ի մարտի 15-ի միջոցառմանը:

Բացի այդ՝ հաղորդում են, որ պատրաստական աշխատանքներ են տարվում հաջորդ սերնդի 12 դյույմանոց MacBook-ի iPad mini-ի գույնի մշակման համար, բայց քիչ հավանական է, որ վերջինս կներկայացվի մարտին։

Աղբյուրը՝ 9to5mac