Xiaomi թռչող սարքերը կկառավարվեն Mi Band թևնոցի միջոցով

Xiaomi թռչող սարքերը կկառավարվեն Mi Band թևնոցի միջոցով

Xiaomi թռչող սարքերը կարող են փոխազդել Mi Band ֆիտնես-թևնոցների հետ, ինչի մասին վկայում է չինական ընկերության արտոնագրման փաստաթղթաբանությունը:

թևնոց1

Հայտնի է դարձել, որ Mi Band ունեցողները կկարողանան ժեստերի օգնությամբ օդի մեջ հրահանգներ տալ սարքին: Ձեռքի շրջանաձև շարժումը կարող է նշանակել ուղղության կամ նկարահանման ռակուրսի փոփոխություն՝ իրականացվող սարքի վրա տեսախցիկ տեղադրելով:

խիաոմի

Բացի դրանից՝ ֆիտնես-թևնոցի հիման վրա կիրականացվի Follow Me ավտոպիլոտային հնարավորությունը, որը թույլ կտա սարքին օգտատերի հետ միաժամանակ տեղափոխվել մի տեղից մյուսը՝ ինքնուրույն ընտրելով նկարահանման համար լավագույն ռակուրսները: Այդ ռեժիմով օգտատերերը նաև կկարողանան հրահանգներ տալ՝ շարժելով ձեռքը, որի վրա ամրացված է սպորտային Mi Band թևնոցը:

դրոն

Արտոնագրման փաստաթղթի պատկերները թույլ են տալիս եզրակացնել, որ Xiaomi-ն ծրագրավորում է կվադրոկոպտերներ՝ քառոտանի անօդաչու սարքեր: Դրանց թողարկումը տեղի կունենա առաջիկայում: Նման սարքերի գինը մոտ 100 եվրո է:

Աղբյուրը՝ Gizchina.com