1Password Android-հավելվածն սկսել է ճանաչել տիրոջը մատնահետքով

1Password Android-հավելվածն սկսել է ճանաչել տիրոջը մատնահետքով

AgileBits ընկերությունը թողարկել է 1Password գաղտնաբառերի պահպանման ծրագրի թարմացված Android-տարբերակը, որի գլխավոր առավելությունը մատնահետքի ճանաչման հանգամանքն է, ինչն արագացնում է ծրագիր մուտք գործելու գործընթացը:

Ֆունկցիան հասանելի է միայն Android Marshmallow ՕՀ-ով աշխատող սարքերի համար: Բացի այդ՝ թարմացված տարբերակում որոշակի ծրագրային շտկումներ են կատարվել:

1Password-ը թույլ է տալիս պահպանել ցանկացած բան՝ լոգին, գաղտնաբառ, հարյուրավոր կայքեր, ծառայություններ, կրեդիտ քարտերի տվյալներ, անձնագրեր, համարներ և այլ այնպիսի ինֆորմացիա, որի ապահովության մասին անհանգստանալու կարիք այլևս չեք ունենա:

Ողջ ինֆորմացիան ծրագիրը պահում է կոդավորված ձևով: 1Password-ը կարելի է անվճար ներբեռնել Google Play-ից: Անվճար տարբերակը նախատեսված է ծանոթացման համար, այդ պատճառով էլ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Պրեմիում ֆունկցիաներից կարելի է օգտվել՝ վճարելով որոշակի գումար:

Աղբյուրը՝ Google Play