Opera դիտարկիչը ցանկանում են գնել չինացիները

Opera դիտարկիչը ցանկանում են գնել չինացիները

Opera դիտարկիչը ստեղծող Opera Software ընկերությունը հնարավոր է վաճառվի չինական Qihoo 360 հակավիրուսային ծրագրի ստեղծողներին: Անցած ուրբաթ Օսլոյի ֆոնդային բորսան կանգնեցրեց Opera-ի ակցիաների վաճառքը, և սա այն բանից հետո, երբ նորվեգական ԶԼՄ-ները հայտնեցին վաճառքի հնարավոր գործարքի մասին:

Opera Software-ը նախկինում չի թաքցրել իր ակտիվների գնորդներին: Facebook սոցցանցն ու ռուսական Yandex ընկերությունները նույնպես պոտենցիալ գնորդների շարքում են: Վերջինիս հետ Opera-ն վաղուց հաստատել է գործընկերային հարաբերություններ:

Աղբյուրը՝ TechCrunch

Բաժիններ: Աշխարհ