S Pen-ը հնարավոր կլինի օգտագործել որպես Galaxy Note-ի հենակ

Samsung ընկերությունն արտոնագիր է գրանցել, որտեղ առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային S Pen գրչի հնարավորությունները՝ օգտագործելով սարքը որպես Galaxy Note ֆաբլետի հենակ:

ստիլ1

Արտոնագրման ենթակա էսքիզը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր S Pen-ը 90˚ կռել ու վերածել այն հենակի։

ստիլ2

Մեխանիզմն աշխատելու է հետևյալ կերպ. S Pen-ն արգելափակվում է հեռախոսում, երբ օգտագործվում է որպես հենակ: Երբ այլևս դրա անհրաժեշտությունը չի լինում, արգելափակումն անջատվում է, գրիչն ուղղվում է, որից հետո օգտատերը կարող է օգտագործել այն իր գլխավոր ֆոնկցիայի համար՝ որպես ստիլուս:

ստիլ3

Նման գաղափարը նոր չէ: Ավելի վաղ թողարկվել էին հեռախոսների պատյաններ, նույնիսկ հեռախոսներ իրենց հենակով, որոնք այդպես էլ չդարձան «նորաձևության վերջին ճիչը»: Ի դեպ, ոչ բոլոր արտոնագրերն են իրագործվում որպես պարտրաստի արտադրանք: Եվ ամեն դեպքում հարկ է նշել, որ Samsung-ը դեռևս չի պատրաստվում դադարեցնել Galaxy Note ֆաբլետների արտադրությունը, քանզի շարունակում է աշխատել S Pen թվային գրչի ֆունկցիոնալության ընդլայնման ուղղությամբ:

Աղբյուրը՝ 3Dnews