Samsung-ը և LG-ն դադարեցնում են 3D հեռուստացույցների արտադրությունը

Հեռուստացույցներ արտադրող աշխարհի ամենամեծ ընկերությունը՝ Samsung Electronics-ը, հրաժարվել է հեռուստացույցների նոր մոդելները համալրել 3D ֆունկցիայով, իսկ նրա հակառակորդ LG Electronics-ը պատրաստվում է երկու անգամ կրճատել այդ ֆունկցիայով արտադրվող հեռուստացույցների թիվը՝ ավելացնելով այն միայն ամենաթանկ մոդելների վրա:

Ստերեոակնոցները համարվում են եռաչափ էֆեկտ ստանալու անբաժանելի մասը: Samsung ընկերության տեխնիկական գործընկերները հայտնել են, որ 2016թ.-ին ստերեոակնոցների պատվերներ չեն ստացել ընկերության կողմից:

Իսկ LG ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ 2016թ. նոր մոդելներից միայն 5-ից մեկը կունենա 3D-հնարավորություն, այն դեպքում, երբ անցած տարի այս հնարավորությունը ներդրվում էր մոդելների 40%-ի վրա:

Տեխնոլոգիայի կրճատման պատճառը պահանջարկի բացակայությունն է, ինչպես նաև Ultra HD տեխնոլոգիայի հայտնությունը, որը կարողանում է փոխարինել 3D-ին: Պատճառներից մեկը նաև քիչ արտադրվող 3D-կոնտենտն է:

Աղբյուրը՝ cnews