Այժմ կարելի է վճարել Twitter-ի լրահոսի վերևում հայտնվելու համար

Այժմ կարելի է վճարել Twitter-ի լրահոսի վերևում հայտնվելու համար

Twitter-ում հայտնված First View նոր հնարավորությունը մարկետոլոգներին թույլ կտա վճարել և հայտնվել կայքի լրահոսի ամենավերին մասում: Յուրաքանչյուր գովազդատու կարող է այսպես հայտնվել էջի վերևում 24 ժամ շարունակ, ընդ որում՝ գովազդները կցուցադրվեն հաջորդաբար:

First_viewgraphic_4

Ընկերությունը չի հայտնել, թե ինչքան կարժենա մեկ գովազդը,  բայց, հավանաբար, այն կլինի ամենաթանկ հնարավորություններից մեկը:

First View-ն, սակայն, առայժմ հասանելի չէ բոլորին, ընկերությունն այն կիրառում է միայն որոշակի օգտատերերի համար ԱՄՆ-ում, ովքեր Twitter-ում բարձր ակտիվություն ունեն:

Աղբյուրը՝ Twitter