Google-ը դիտարկում է ծանրոցների առաքման համար ռոբոմոբիլների արտադրության գաղափարը

Google-ը դիտարկում է ծանրոցների առաքման համար ռոբոմոբիլների արտադրության գաղափարը

Գաղտնիք չէ, որ Google-ն ակտիվորեն մշակում է ինքնավար տրանսպորտային միջոցներ։ Օրերս ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների հանձնաժողովը (USPTO) ընկերությանը տվել է համապատասխան ոլորտի հերթական արտոնագիրը։

Փաստաթուղթը կոչվում է «Ավտոնոմ առաքման հարթակ» (Autonomous delivery platform): Խոսքը գնում է այն մասին, որ շուտով կստեղծվեն ինքնակառավարվող մեքենաներ, որոնք կառաքեն տարատեսակ ծանրոցներ կամ ինտերնետ-խանութներից գնված իրեր:

Գործընթացը տեղի է ունենալու հետևյալ ձևաչափով՝ ռոբոմոբիլում տեղադրվելու են ապրանքները և այն ծրագրավորվելու է որոշակի երթուղով: Այնուհետև պատվիրատուն հատուկ էլեկտրոնային բանալու կամ պին կոդի միջոցով հնարավորություն կունենա ստանալու իր պատվերը, որից հետո ռոբոմոբիլը կշարունակի իր երթուղին կամ կվերադառնա բազա:

ռոբոմ2

Պատենտի հայտն ընկերության կողմից ներկայացվել է դեռևս 2013թ.-ի կեսերին: Ենթադրվում է, որ ինքնավար առաքման հարթակը կդառնա այլընտրանք ապրանքների օդային տեղափոխման ոլորտում: Ռոբոմոբիլները կկարողանան առաքել ծանրոցներ այնտեղ, որտեղ թռչող սարքերն ի վիճակի չեն լինի:

Աղբյուրը՝ USPTO