Huawei-ը ներկայացրել է տարողունակ մարտկոցով Y6 Pro սմարթֆոնը

Huawei ընկերությունը ներկայացրել է Y6 սմարթֆոնի պրո֊տարբերակը, որը թողարկվել էր անցած տարի: Y6 Pro մատչելի մոդելն ունի մետաղական շրջանակ և տարողունակ մարտկոց՝ 4000 մԱ/ժ: Սմարթֆոնի էկրանը 5 դյույմանոց է՝  HD թույլատրելիությամբ (720 x 1280 պիքսել), հիմնական տեսախցիկը 13 մեգապիքսել է, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։ Սարքային հիմք է ծառայել MediaTek MT6735 պրոցեսորը՝ 1,3 ԳՀց տակտային հաճախականությամբ և 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, որոնք կարելի է ընդարձակել microSD 128 ԳԲ ծավալով քարտերով:

հուավ2

Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով: Կոմունիկացիոն հնարավորությունները ներառում են 4G LTE, Wi-Fi, Bluetooth 4.0, ունի երկու SIM քարտի հնարավորություն: Չափսերը կազմում են 143,1 x 71,8 x 9,7 մմ, իսկ քաշը՝ 160 գրամ:

Աղբյուրը՝ Huawei