OnePlus 2 սմարթֆոնի գինը նվազել է 40 դոլարով

OnePlus 2 սմարթֆոնի գինը նվազել է 40 դոլարով

ԱՄՆ-ում OnePlus2 սմարթֆոնի գինն իջել է մոտավորապես 10%-ով կամ 40 դոլարով: Այս մասին տեղեկացնում է սարքի արտադրողը` իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ սմարթֆոնը պաշտոնապես թողարկվել էր անցած տարվա ամռանը: Այն հագեցած է Qualcomm Snapdragon 810 ութ միջուկանի պրոցեսորով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 5.5 դյույմ` Full HD անկյունագիծ ունեցող սենսորային էկրանով, 13 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներով, ինչպես նաև USB Type-C անցքով:

OnePlus 2 2

 

Սարքը թողարկվել է երկու տարբերակով` 16 և 64 ԳԲ հիշողությամբ: Վերջինիս գներն են` համապատասխանաբար` 330 և 390 ԱՄՆ դոլար:

Այժմ իջել է 64 ԳԲ տարբերակի գինը, և դա ժամանակավոր ակցիա չէ: Արտադրողը տեղեկացրել է, որ վերջին 15 օրերի ընթացքում սարքը նախապես պատվիրողների համար նույնպես կգործի 10% զեղչ: Իսկ ինչ վեչաբերում է 16 ԳԲ-ոց տարբերակին, ապա այն այլևս չի արտադրվում և դուրս է հանվել վաճառքից:

Աղբյուրը` OnePlus