Google-ը «հաջողություն» է ասել Picasa-ին

Լուսանկարների հետ աշխատելու, խմբագրելու, դրանք ըստ հերթականության կարգավորելու և պահապանելու համար նախատեսված ամենահին ծրագրերից մեկը` Picasa-ն, որը ձեռք էր բերվել Google-ի կողմից 2004-ին, դադարեցվել է թարմացվել վերջինիս կողմից:

Ինչպես նշվում է Google Photos/Picasa Blog-ում, Google-ը հայտարարել է, որ ընկերությանն ավելի հեշտ կլինի կենտրոնանալ մեկ նախագծի վրա և ստեղծել առավել հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծրագիր, քան միաժամանակ փորձել զարգացենլ երկուսը:

Picasa 2

 

Այսպիսով, 2016-ի մարտի 15-ից Google-ն այլևս չի ապահովի Picasa-ի թարմացումներ, իսկ մայիսից սկսած կստեղծի նոր տարածություն ծրագրի օգտատերերի համար` իրենց Picasa-ում տեղադրված նկարները դիտելու և դրանց հետ աշխատելու համար: Ծրագրի կոնտենտը հասանելի կլինի Google Photos-ում նրանց համար, ովքեր չեն սիրում արագ փոփոխությունները:

Աղբյուրը` Thenextweb