Թողարկվել են YouTube Red-ի առաջին բացառիկ շոուները

Վճարովի YouTube Red-ում հայտվել են առաջին բացառիկ շոուները: Դա դեռևս խոստացվել էր անցած տարի, երբ բաժանորդագրությունը նոր էր մեկնարկել։ Այժմ բովանդակությունը պատրաստ է ու հասանելի կլինի բաժանորդներին:

Մասնավորապես, պրեմիում-ծրագիրը կներառի վերակենդանացած հանգուցյալների մասին նորաձևության թեմայով սերիալը, ինչպես նաև Bad Internet հումորային շուն՝ Collegehumor խմբի մասնակցությամբ, երկարամետրաժ Lazer Team և Dance Camp ֆիլմերը:

Ցավոք, YouTube Red-ն ամբողջությամբ հասանելի է դեռևս միայն ԱՄՆ-ում, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներում հասանելի է սահմանափակ ֆունկցիոնալությամբ ռեժիմը: Այն թույլ է տալիս տեսնել յուրօրինակ կոնտենտ, բայց դրա հետ մեկտեղ գործառույթների շարքն անհասանելի է:

Կարևոր է նշել, որ այդկերպ Google-ը ցանկանում է շահույթ ստանալ YouTube-ից, ինչպես նաև ձեռք բերել նոր օգտատերեր։ YouTube Red-ի ամսական բաժանորդագրության վճարը կազմում է 9,99 դոլար՝ ներառյալ ցանցի այլ մեդիածառայությունները: Վճարովի բաժանորդագրության դեպքում հանդիսատեսին գովազդ չի ցուցադրվի, ինչպես նաև հասանելի կլինի տեսահոլովակներ ներբեռնելու և օֆլայն դիտելու հնարավորությունը:

Աղբյուրը՝ youtube-global.blogspot.com