Facebook-ի մեսենջերում կավելանա SMS-ի հնարավորություն

Facebook ընկերությունը ևս մեկ քայլ է արել, որպեսզի Messenger-ը դառնա համընդհանուր կոմունիկացիայի միջոց՝ գերազանցելով շփման համար նախատեսված այլ հավելվածներին: Սոցիալական ցանցի ինժեներներն այժմ փորձարկում են Android տարբերակով մեսենջերի նոր ֆունկցիան, որը թույլ կտա կարդալ և ուղարկել sms-ներ:

Messenger-ն արդեն մեկ անգամ ինտեգրվել է sms-ների հետ, սակայն այդ հնարավորությունը հանվել է 2013թ.-ի նոյեմբերին: Այդ ժամանակ Facebook-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ֆունկցիան պարզապես հաջողություն չունեցավ:

Այժմ Messenger-ով sms-ներ կարդալն ու ուղարկելը հասանելի է ԱՄՆ-ի սահմանափակ թվով Android օգտագործողներին: Տվյալ ֆունկցիայի առկայության դեպքում կարգավորումներում կավելանա նոր կետ՝ Change SMS App (փոխել հավելվածը SMS-ի համար):

Սրա հետ մեկտեղ ընկերությունը փորձարկում է Messenger-ին մի քանի օգտատիրոջ հաշիվ ավելացնելու հնարավորությունը: Հնարավոր կլինի հեշտությամբ անցնել մեկից մյուսին՝ դուրս չգալով ծրագրից: Այս հնարավորությունը կթեթևացնի մեկ սարքից ընդհանուր օգտվող մարդկանց կյանքը:

մեսինջ

Աղբյուրը՝ VentureBeat