Microsoft-ի նոր ծրագիրը կարող է որոշել Ձեր շան ցեղատեսակը

Microsoft-ը ներկայացրել է իր նոր ծառայությունը, որն ստեղծվել է ընկերության կողմից ֆինանասվորվող Project Oxford-ի կողմից: Վերջինս օգտագործում է արհեստական բանականության հիմքով ստեղծված ծրագիր, որն թույլ է տալիս պարզել Ձեր շան ցեղատեսակը: Ծառայությունը հասանելի է կայքի և iOS-հավելվածի տեսքով: Ծրագրի համացանցային տարբերակն անվանվել է “What-Dog.net”, իսկ iOS հավելվածը` “Fetch!” (մշակվել է Microsoft Garage-ի կողմից):

Fetch 2

Եթե ցանկանում եք փորձարկել հավելվածը, ապա անցեք հետևյալ հղումով, իսկ համացանցային տարբերակի համար այցելեք այստեղ:

Աղբյուրը` Microsoft-news