LG-ն ներկայացրել է X cam և X screen սմարթֆոնները

LG Electronics ընկերությունը փետրվարի 22-25-ը Բարսելոնայում կայանալիք MWC 2016 ցուցահանդեսին ներկայացնելու է LG X սմարթֆոնների նոր շարքը: Արտադրողի խոսքերով՝ տվյալ սերիայի սմարթֆոնները կառաջարկեն «մասնագիտացված» ֆունկցիաներ միջին գնով: Տվյալ պահին սերիայում ընդգրվել են LG X cam և LG X screen մոդելները:

Բարակ կորպուսով LG X cam-ը ստացել է կրկնակի հիմնական տեսախցիկ, իսկ LG X screen-ը՝ «միշտ միացված» էկրան, ինչպիսին բարձր դասի LG V10-ն է: Սմարթֆոնները վաճառքի կհանվեն Ասիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում մարտի սկզբին:

LG X cam-ի պարամետրերն են.

  • էկրան՝ 5,2-դյույմ In-cell Touch, Full HD թույլատրելիությամբ (1080 x 1920 պիքսել),
  • Չիպսեթ՝ 14 ԳՀց,
  • Տեսախցիկ՝ 13 և 5 ՄՊ հիմնական, 8 ՄՊ դիմային,
  • հիշողությունը՝ 2 ԳԲ օպերատիվ, 16 ԳԲ ներքին,
  • Մարտկոց՝ 2520 մԱ/ժ,
  • Օպերացիոն համակարգ՝ Android 6.0 Marshmallow,
  • Չափսերը՝ 147,5 x 73,6 x 5,2 մմ։

LG X screen-ի պարամետրերն են.

  • Հիմնական էկրան՝ 4,93 դյույմ In-cell Touch, HD թույլատրելիությամբ (720 x 1280 պիքսել),
  • Երկրորդային էկրան՝ 1,76 դյույմ՝ 520 x 80 պիքսել թույլատրելիությամբ,
  • Չիպսեթ՝ 1,2 ԳՀց,
  • Տեսախցիկ՝ 13 Մպ հիմնական և 8 Մպ դիմային,
  • Հիշողությունը՝ 2 ԳԲ օպերատիվ, 16 ԳԲ ներքին,
  • Մարտկոց՝ 2300 մԱ/ժ,
  • Օպերացիոն համակարգ՝ Android 6.0 Marshmallow,
  • Չափսերը՝ 142,6 x 71,8 x 7,1 մմ,
  • Բջջային կապեր՝ LTE։

Աղբյուրը՝ LG