Propella eBike էլեկտրոնային հեծանիվ, որն ունի դասական դիզայն

Indiegogo-ի հարթակում ներկայացվել է Propella eBike էլեկտրական հեծանվի նախագիծը, որը նախատեսվում է շուկա հանել սույն թվականի կեսերին:

Նորույթում համատեղվում են դասական կառուցվածքն ու էլեկտրական անվադողը: 250 Վտ հզորությամբ շարժիչը տեղադրված է ետնանվի վրա: Ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է երկուսուկես ժամ:

հեծ3

Հեծանվով տեղաշարժվելու համար գոյություն ունեն մի քանի ռեժիմներ: Մասնավորապես, էլեկտրաշարժիչը կարելի է ակտիվացնել ղեկի վրայի սեղմակի միջոցով:

Հեղինակները հավաստիացնում են, որ մարտկոցի մեկ լիցքավորմամբ, կախված երթևեկության ռեժիմից և պայմաններից, կարելի է վարել 24-45 կմ: Հեծանիվը զարգացնում է առավելագույնը 32կմ/ժամ արագություն:

ակ

Ալյումինե հեծանվի քաշը 16,3 կգ է՝ ներառյալ մարտկոցները:

Հեծանվի թողարկման համար հավաքվել է անհրաժեշտ գումարի ավելի քան կեսը՝ 40000 դոլար: Ներկա պահին Propella eBike-ը կարելի է պատվիրել 700 դոլարով:

Աղբյուրը՝ Gizmag