iOS բագ, որը կարող է մշտապես արգելափակել Ձեր i-սարքը (տեսանյութ)

iOS բագ, որը կարող է մշտապես արգելափակել Ձեր i-սարքը (տեսանյութ)

Ծրագրային ապահովման սխալներ հաճախ են հանդիպում, սակայն դրանց մեջ կան իրոք շատ վտանգավորները, որոնք կարող են ընդհանրապես վտանգել Ձեր սարքի հետագա օգտագործումը:

Ստորև ներկայացված տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես կարող է iOS 5 և ավելի բարձր մոդելների վրա կատարված մի պարզ գործողությունն արգելափակել սարքն ընդմիշտ կամ մինչև պաշտոնական ներկայացուցչի մոտ տանելը:

Այսպես, սարքի ամսաթիվը փոխելով 1970-ի հունվարի 1-ի վրա մի քանի անգամ, այնուհետև անջատելով և միացնելով սարքը, այն հնարավոր է՝ մեկընդմիշտ մնա DFU կոչվող ռեժիմի վրա:

Այս բագն, իհարկե, կարող է չազդել Ձեր սարքի վրա ընդհանրապես, եթե Դուք այն չակտիվացնեք, սակայն փաստը մնում է փաստ` Apple-ն ունի թերություններ, որոնք դեռ անհրաժեշտ է շտկել:

Աղբյուրը` Phonearena