Ինչով են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 1)

Ինչով են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 1)

Էլոն Մասկ

Էլեկտրամեքենաների Tesla ընկերության ղեկավար Էլոն Մասկը ծրագրավորումը յուրացրել է դեռևս 10 տարեկանում, իսկ 12-ում արդեն վաճառել է իր կողմից ստեղծված Blast Star համակարգչային խաղը` 500 ԱՄՆ դոլարով: Նա նույնիսկ ցանկացել է ստեղծել համակարգչային արկածային խաղեր արտադրող ընկերություն, սակայն չի կարողացել ստանալ դրա համար անհրաժեշտ թույլտվություն:

businessmen before 30 1

Մասկի կողմից հիմնադրված առաջին ընկերությունը եղել է Zip2-ը: Ձեռներեցը հիմնել է այն իր հարազատ եղբոր` Քիմբելի հետ 1995-ին: Zip2-ը մշակում էր ծրագրային ապահովում, որը հնարավորություն էր տալիս լրատվական հրատարակչություններին տեղադրել իրենց նյութերը համացանցում և առաջարկել դրանք իրենց ընթերցողներին, ինչպես նաև առաջարկել հավելյալ վճարովի ծառայություններ:

businessmen before 30 2

Ընկերությունն աշխատում էր այնպիսի հրատարակչությունների հետ, ինչպիսիք էին The New York Times-ը և Pulitzer Publishing-ը: 1998-ին ընկերությունը հայտարարեց սպասվելիք միաձուլման մասին` CitySearch ընկերության հետ: Գործարքն այդպես էլ անավարտ մնաց, իսկ 1999-ին այս խոստումնալից ստարթափը գնեց Compaq կազմակերպությունը` 304 մլն. ԱՄՆ դոլարով: Էլոն Մասկին, որն այդ ժամանակ տնօրինում էր ընկերության բաժնեմասերի 7%-ը, բաժին հասավ 20 մլն. ԱՄՆ դոլար: Մասկը միլիոնատեր դարձավ 28 տարեկանում:

Ռիչարդ Բրենսոն

Մանուկ հասակում ապագա միլիարդատերը տառապում էր դիսլեքսիայով, իսկ դպրոցական հասակում իսկական կռվարարի մեկն էր և, ավելին, շատ վատ գնահատականներ էր ստանում: Ձեռներեցն սկսեց իր առաջին բիզնեսը 16 տարեկանում: Իր ընկերոջ` Ջոնի Ջեմսի հետ նա ստեղծեց Student ամսագիրը: Մեկ տարի անց հրատարակչությունն ուներ ավելի քան 20 աշխատակից:

businessmen before 30 3

Հաջողությունը, մեծ կապերը և համառությունը հնարավորություն տվեցին Բրենսոնին հարցազրույց վերցնել Միք Ջագերից, Ջոն Լենոնից և այլ աշխարհահռչակ մարդկանցից: Այս ամենը զգալիորեն մեծացրեց ամսագրի ընթերցողների քանակը և, ինչպես ինքը` Բրենսոնն է ասում, ստիպեցին իրեն մտածել նոր բիզնեսի մասին: Շուտով նա հիմնեց Virgin ընկերությունը, որը զբաղվում էր երաժշտական ձայնասկավառակների ձայնագրմամբ և վաճառքով: Այժմ ընկերությունը հանդիսանում է աշխարհի լավագույն ձայնագրման ընկերություններից մեկը: