Հնդկաստանում թողարկվելու է 7 դոլար արժողությամբ ամենամատչելի սմարթֆոնը

Հնդկաստանում թողարկվելու է 7 դոլար արժողությամբ ամենամատչելի սմարթֆոնը

Բջջային հեռախոսներ արտադրող հնդկական Ringing Bells ընկերությունը շուտով կսկսի ամենամատչելի սմարթֆոնների վաճառքը Հնդկաստանում:  Freedom 251 մոդելը հնարավոր կլինի գնել 500 7 դոլարով` այս շաբաթվանից սկսած: Միջինում Հնդկաստանում սմարթֆոններն արժեն 22-29 դոլար:

Արտադրողը դեռևս չի ներկայացրել նոր սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը, ըստ ամենայնի՝ այն կլինի հասարակ Android ՕՀ-ով հեռախոս, որը հնարավուրություն կունենա աշխատելու 3G ցանցում: Վերջերս նույն ընկերությունը թողարկել էր Հնդկաստանում ամենամատչելի 4G սմարթֆոնը, որի գինը 44 դոլար էր:

Ringing Bells smartphones 2

 

Հնդկաստանը հանդիսանում է սմարթֆոնների արտադրման երկրորդ և ամենարագ զարգացող շուկան: Հնդկաստանի ամբողջ բկակչության միայն մեկ երրորդն է օգտվում սմարթֆոններից` մոտավորապես 220 մլն. օգտատեր, ինչն այդ շուկան շատ գրավիչ է դարձնում օտարերկրյա արտադրողների համար:

Ringing Bells-ը նախատեսում է ներկրել Freedom 251 սմարթֆոնի համար անհրաժեշտ մասերը, սակայն սարքն` իր վերջնական տեսքով, հավաքվելու է երկրի ներսում, քանի որ երկրի կառավարությունն աջակցում է ներքին արտադրությանը: Անցած տարվա ընթացքում այնպիսի մեծ ընկերություններ, ինչպիսիք են Motorola-ն, Gionee-ն, Lenovo-ն և Xiaomi-ին, տեղափոխել են իրենց ապրանքների արտադրությունը Հնդկաստան:

Աղբյուրը` Mashable