Google Translate-ը ևս 13 լեզու կավելացնի

Google Translate-ն այժմ ավելի շատ մարդկանց հասանելի կլինի, քանի որ ավելացրել է 13 նոր լեզուներ իր ցուցակում: Դրանք են՝ ամհարերենը (Եթովպիա), կորսիկերենը (Կորսիկա կղզին Ֆրանսիայում), ֆրիսերենը (Դանիա, Գերմանիա և Նիդեռլանդներ), ղրղզերենը (Ղրղզստան), հավայերենը, քրդերենը (Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա), լուքսեմբուրգերենը, սամոերենը, Scots Gaelic-ը, շոներենը (Զիմբաբվես), սինդհին (Պակիստան), պաշտոն (Աֆղանստան) և Xhosa-ն (Հարավային Աֆրիկա): Google-ը հավաստիացնում է, որ Translate-ի 103 հասանելի լեզուները նախատեսված են օնլայն բնակչության 99 տոկոսի համար:

Իր հրապարակման մեջ Translate-ի թիմը նաև բացատրել է, թե ինչպես է ավելացնում նորությունների ընտրությունը: Լեզու ավելացնելու համար այն պետք է գրվի և օնլայն թարգմանությունների որոշակի քանակ ունենա: Google-ը սկանավորում է այդ տեքստերը և օգտագործում է մեքենայացված իդենտիֆիկացումը: Այնուամենայնիվ, մեքենայացված համակարգի միջոցով թարգմանված տեքստերը մարդկային աշխատանքի կարիք ունեն: Translate հավելված/ ծառայությունը իր կամավորների շնորհիվ կարողանում է նաև տերմիններ թարգմանել: Արդեն 10 տարի է, ինչ Google-ը թողարկել է ծառայությունը մի շարք տարբերակներով:

Աղբյուրը՝ Google Translate