Վերջերս Instagram-ն ուրախացնում է իր օգտատերերին այս կամ այն նորամուծություններով, օրինակ՝ մի քանի օգտատիրոջ հաշվի ավելացումը կամ վիդեոհոլովակների դիտման հաշվիչը:
Հերթական նորամուծությունն է աուտենտիֆիկացման հնարավորությունը: Այն ավտորիզացումից տարբերվում է նրանով, որ ի տարբերություն վերջինիս, հանդիսանում է օգտատիրոջ տվյալների ստուգման գործընթաց, որոնք պահպանվում են բազայում, սովորաբար խոսքը գնում է լոգինի և գաղտնաբառի մասին: Աուտենտիֆիկացումից հետո տեղի է ունենում ավտորիզացման գործընթացը, որի արդյունքում օգտատերը ստանում է որոշակի իրավունքներ՝ համապատասխանող իր տվյալներին: Հաճախ ավտորիզացման և աուտենտիֆիկացման գործընթացները շփոթում են: Երկգործոն աուտենտիֆիկացումը ավելացվում է լոգինին և գաղտնաբառին: Այն կարող է լինել կոդ, որը կուղարկվի SMS-հաղորդագրության տեսքով:
Աուտենտիֆիկացման ամիսներ տևող փորձարկումից հետո Instagram-ը հայտարարել է, որ փորձարկումը բարեհաջող է ավարտվել, և շուտով նորամուծությունը կյանքի կկոչվի:
Դժվար չէ կռահել, որ այս նորամուծությունը ուղղված է Instagram-ում Ձեր հաշվի պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը: Այժմ արդեն սոցիալական ցանց մուտք գործելիս, բացի լոգինից և գաղտնաբառից, Դուք պետք է նաև հաստատման կոդ հավաքեք, որը կուղարկվի Ձեր հաշվում առկա հեռախոսահամարին՝ հաղորդագրության տեսքով:
Աղբյուրը՝ TechCrunch